«Al Jazeera» հեռուստաալիքին տված հարցազրույցում Իրանի արտգործնախարար Աբաս Արաղչին անդրադարձել է Ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ալի Լարիջանիի սպանությանը՝ ասելով. «Ամերիկացիներն ու իսրայելցիները մինչ օրս չեն հասկացել հետևյալը. Իրանի Իսլամական Հանրապետությունն ունի ամուր քաղաքական համակարգ՝ կայացած ինստիտուտներով։ Առանձին անհատի ներկայությունը կամ բացակայությունը չի ազդում համակարգի կառուցվածքի վրա»։               
 

«Մասնագիտացումը խիստ անհրաժեշտ է ոլորտի զարգացման համար»

«Մասնագիտացումը խիստ անհրաժեշտ է ոլորտի զարգացման համար»
23.01.2013 | 18:21

Միլանի պոլիտեխնիկ և Երևանի ճարտարապետության և շինարարության պետական համալսարանների կողմից իրականացվող անվճար «մասթեր» դասընթացները (ճարտարապետների և շինարարներ-աշխղեկների համար) գնալով զարգանում և թափ են առնում, ինչը բնական է, քանի որ շրջանավարտներին տրվող դիպլոմը ճանաչվում է երկու երկրների բուհերի կողմից:

Իտալական կողմի ֆինանսավորմամբ «մասթեր» դասընթացները իրականացվում են «ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳԻՐ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ. ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆ ՏԵՂԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԺԱՌԱՆԳՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՄԱՆ ԵՎ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ» ծրագրի շրջանակներում: Ինչպես 2011-2012 թ. այս տարի ևս դասընթացները ուսանողների համար կիրականացվեն անվճար հիմունքներով` վերականգնող ճարտարապետների և շինարար-աշխղեկների մասնագիտացմամբ: Ընդունելության համար ճարտարապետները պետք է ներկայացնեն ինքնակենսագրություն, բակալավրի, դիպլոմավորված մասնագետի կամ մագիստրոսի դիպլոմ ճարտարապետության, քաղաքաշինության և մշակութային արժեքների պահպանության և վերականգնման ոլորտներում: Իսկ շինարար-աշխղեկները` բակալավրի, դիպլոմավորված մասնագետի կամ ինժեներ-շինարարի դիպլոմ: Դասընթացները նախատեսվում են փետրվարի 11-ից:
Հիշեցնենք, որ այս ծրագրի շրջանակներում ԵՃՇՊՀ-ում ուսումնառում է 22 ուսանող` երկամյա դասընթացներին: Ինչպես 2011 -2012 թթ., այնպես էլ 2013 թ. «մասթեր» դասընթացները կզուգորդվեն պրակտիկ աշխատանքներով մշակութային արժեք ունեցող հուշարձանների, կառույցների տարածքներում: «Դասընթացները շատ արժեքավոր են այն առումով, որ վերականգնող ճարտարապետության և շինարարության ոլորտներում նոր մեթոդներ են ուսուցանվում: Քանի որ դասավանդումը իրականացվում է իտալացի և հայ բարձրակարգ մասնագետների միջոցով, այն առավել հետաքրքիր է դառնում: Կարծում ենք` այս մասնագիտացումը խիստ անհրաժեշտ է ոլորտի զարգացման համար,- նշեցին «մասթեր» դասընթացի մասնակիցները:


ԵՃՇՊՀ-ի լրատվական ծառայություն

Դիտվել է՝ 5376

Մեկնաբանություններ